Մամուլ 1 տարի առաջ - 08:50 09-07-2025

Վախեցել են ընդդիմության «հարձակումից»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային ժողովը հուլիսի 8-ին ավարտեց հերթական եւ արտահերթ նիստերը` այդպես էլ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր, թեպետ հունիսի 19-ի օրակարգում կար նման հարց, եւ ԱԺ էին գնացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորի թեկնածուներ Արմեն Դանիելյանը, Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը: Այդ հարցը ո՛չ այդ օրը քննարկվեց, ո՛չ էլ հաջորդած նիստերին։

Ըստ լուրերի` նշված քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ իշխանությունը վախեցել է Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրների «հարձակումներից»: Իշխանությունը կարծել է, թե ընդդիմությունն առիթը բաց չի թողնի՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի, սրբազանների հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։ Դատական համակարգից մեզ ասացին, որ հարցն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերին, երբ փոքր-ինչ կրքերը մեղմացած լինեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում