Մամուլ 1 տարի առաջ - 07:37 09-07-2025

ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ: Շատ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Փաշինյանը քիչ մարդկանց է տեղեկացնում իր առաջիկա անելիքների մասին, ու, կարելի է ասել, ՔՊ-ականներից շատերը տեղեկությունն իմանում են նրա ֆեյսբուքյան գրառումներից, մամուլից:

Երեկ բոլորի համար անհասկանալի էր, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով. «Ես առաջնորդելու եմ այդ ազատազրկումը»:

Այսինքն՝ Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին, առավել եւս նրանց համար անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես է դա անելու:

Չնայած նրան, որ ՔՊ-ականները երեկ ավարտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ արձակուրդն իրենց համար չի կարող սկսվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կոնկրետ պլաններ ունի իրագործելու: Նա պետք է հասնի Վեհափառի հրաժարականին, հասցնի կալանավորել էլի մարդկանց` ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ Սամվել Կարապետյանի ընտանիքի ու մերձավորների շրջանից, ովքեր կրկնել են բարերարի միտքը թե՝ «Մեր ձեւով մասնակցելու ենք»: Նիկոլ Փաշինյանը «իր ձեւով» սկսել է ռեպրեսիաները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում