Մամուլ 1 տարի առաջ - 08:28 08-07-2025

Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։

Պարզվում է՝ Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները, որոնք երազում չէին կարող տեսնել դատավորի պաշտոնը, բայց դատավոր են դարձել, ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել եւ հիմա սարսափում են, որ եթե իրենց գործից հանեն, տները կկորցնեն, հիպոթեքը չեն կարողանա փակել: Մեր աղբյուրն ասում է՝ տարիքով դատավորները շատ նեղված են եղել այդ հանդիպումից, դուրս են եկել ու սկսել են քննարկել, որ պետք է օր առաջ գործ գտնել` թքել, դուրս գալ, ազատվել Նիկոլից: Ասել են` թող իր նշանակած լակոտները Եկեղեցու վրա արշավը շարունակեն, հոգեւորականներ կալանավորեն, այս մեղքից սերնդեսերունդ չենք մաքրվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի