Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 07-07-2025

Բարոյական չէ, որ պաշտոնյաներն ու նրանց ազգականները անհարգալից են խոսում պատանդների մասին․ հարցում

«Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի լուսանկարի տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել։ Ի դեպ, Նուրան Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրն է։ Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հրապարակել Նուրան Սինանյանի վերոհիշյալ մեկնաբանության սքրինշոթը։

«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով, ու կարևոր է չէ, թե ում կողմից»,- գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Բարոյակա՞ն է, որ պաշտոնյաները և նրանց ազգականները անհարգալից են խոսում Բաքվում պահվող հայ գերիների մասին»։

«Շատ սխալ են անում։ Մեր իշխանություններին ասելիք չունեմ»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ հայ գերիները կամավոր են Բաքվում գերի ընկել։

«Բարոյական չէ, բայց կապները կտրած են»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում