Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:58 20-01-2025

Պաշտոնյաներն արժանիք չունեն, հարգանքի պակաս կա, դրա համար չեն հրավիրել ԱՄՆ․ հարցում

Վաշինգտոնը պատրաստվում է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Դա տեղի կունենա հունվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Կոնգրեսի շենքի ռոտոնդայում։

Թրամփը, կդառնա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ մարդը, որը երկու ժամկետով պաշտոնավարել է ոչ թե անընդմեջ, այլ չորս տարվա ընդմիջումով։

Հատկանշական է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը Հայաստանից հրավիրված չէ ոչ մի պաշտոնյա։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Հայաստանի ոչ մի պաշտոնյայի չեն հրավիրել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ԱՄՆ-ն չի ցանկացել, որ հայ պաշտոնյաները ներկա լինեն, այդ պատճառով չեն հրավիրել։

«Արժանի չեն, չեն հրավիրել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ արդեն հոգնել են այս քաղաքականությունից։ «Ոնց մութ գործեր եղել ա, տենց էլ շարունակվում ա»,- ասաց նա։

«Որովհետև մեր պաշտոնյաներն իրականում Հայաստանի օգտին էլ չեն։ Իրանց արդեն ոչ մեկ ոչ մի բանի տեղ չեն դնում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հրավիրել են պաշտոնյաներին․ «Նախագահին, Փաշինյանին հրավիրել են»։

«Կարծու՞մ եք պիտի հրավիրեին»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը չի սիրում ԱՄՆ-ն։

«Չեն ուզեցել հրավիրեն, հարգանքի պակասի, չվստահելու պատճառով»,- ասաց նա։

«Ես մենակ գիտեմ, որ մենք վարի ենք գնում էս երկրում՝ իշխանության պատճառով։ Իրանք ուզում են տակտիչնի ձևով նենց անեն, որ թողնենք գնանք, թուրքը գա ստեղ ապրի»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում