Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:04 06-07-2025

Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի եզրերի քանդված 10 տեղամասեր չեն վերականգնել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Նախկինում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները կիրականցվեն 2025 թվականի առաջին կիսամյակում։

Առաջին կիսամյակն ավարտվել է, սակայն քանդված հատվածները չեն նորոգվել։

Հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանին հարցրել եմ՝ ե՞րբ է նախատեսում իրականացնել և ավարտել 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները։

Մարզպետարանից պատասխանել են․ «2025թ․ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ՏԿԵՆ պատվիրատվությամբ նախատեսվել է իրականացնել՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները։ Լիազոր մարմնի կողմից այն գտնվում է մրցութային գործընթացի ապահովման փուլում։

Աշխատանքները կիրականացվեն 2025թ․ ընթացքում /հստակ ժամանակահատվածը կլինի՝ պայմանագրի առկայության պարագայում»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան