Ներքին 1 տարի առաջ - 23:00 05-07-2025

Ջրհեղեղից 1 տարի անց Սանահին կայարան թաղամասում նույն վիճակն է

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի դպրոց տանող ճանապարհի հարեւանությամբ՝ Սանահին կայարան 5 շենքի հենապատը փլուզման եզրին էր,թեքված ու վտանգավոր:

Բնակիչների դիմումից հետո դեռ ջրհեղեղից առաջ Ալավերդու համայնքապետարանից դրա քանդման այնուհետեւ վերականգնման աշխատանքներ են ձեռնարկել, որոնք այդպես էլ չեն ավարտվել: Հենապատի բետոնե կոնստրուկցիաների մի մասը ճանապարհին է, մի մասը դեռ շարված,սակայն ամեն դեպքում հարեւանությամբ դպրոցն է եւ մեծ է փլուզման վտանգը:

Ջրհեղեղով պայմանավորված աշխատանքները դադարեցվել են եւ բնակիչներին համայնքապետարանից տեղեկացրել, որ ճանապարհների վերանորոգմանը զուգահեռ կվերականգնվի նաեւ հենապատը:

Սանահին կայարանում շենքերի բակերի ասֆալտը քանդվել է անցած տարի անց են կացվել նոր ջրատար,կոյուղատար համակարգեր,սակայն դրանից հետո ասֆալտապատում չի կատարվել:

Բնակիչները պատմում են ՝Ալավերդու համայնքապետարանը ամեն անգամ տարբեր պատճառաբանությամբ հետաձգում է թե՛ հենապատի վերականգնման թե՛ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով