Ներքին 2 տարի առաջ - 23:17 06-08-2024

Լոռու մարզպետն այցելել է Սանահին կայարան թաղամաս, հետևել նոր կամրջի կառուցման աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ օգոստոսի 6-ին երեկոյան այցելել է Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող նոր կամրջի կառուցման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։

«Ինչպես հայտնի է, պարսիկ գործընկերների հետ համագործակցութամբ, մեկնարկել են մետաղական կամրջի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։

Մարզի ղեկավարն այցելել է նաև թաղամասի՝ աղետից տուժած բնակիչների բնակարաններ, հետևել բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքին։

Մարզի ղեկավարի այցի հաջորդ կանգառը եղել է Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում, որտեղ ևս ավարտվել է գրունտային լիցքի տեղադրումը և ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Արամ Ղազարյանն այցն ամփոփել է Շնող բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագիրն ավարտական փուլում է (պայմանագրային արժեքը շուրջ 356 մլն դրամ)։

Մարզի ղեկավարը կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Շնողում Ա․ Ղազարյանը զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առաջնային կարիքներով, խնդիրներով»,- հայտնում են մարզպետի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան