Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:07 06-07-2025

ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՀ-ՈՒՄ «ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԱՆՑ» ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հորինած «անցանկալի անձանց» ապօրինի ցուցակը համալրվեց ևս մեկ անձով։ Փորձել եմ ժամանակագրական հաջորդականությամբ մտաբերել բոլորին՝ Մուրադ Ֆրանկ Փափազյան (ՀՅԴ), Մարգարիտա Սիմոնյան, Կոնստանտին Զատուլին, Նժդեհ Գարագավորյան (ՀՅԴ), Մասիս Աբրահամյան և դուստր Սյունե Աբրահամյան (ՀՅԴ), Անդրանիկ Միհրանյան և երեկվանից՝ Կարեն Իգիթյան։ Չեմ բացառում, որ տեղեկատվական աղմուկի մեջ այլ հայերի ևս բաց թողած լինեմ։

Այս մարդկանց միավորում է մեկ էական բան՝ Հայաստանում հաստատված թուրքական կարգերը բացահայտելը և այդ կարգերի ոչնչացման օգտին գործելը։ Անգամ դպրոցականը կարող է համոզվել այս արգելքների ապօրինի լինելու մեջ՝ կարդալով օրենսդրորեն սահմանված այն դեպքերը, երբ անձը կարող է համարվել անցանկալի (ՀՀ Կառ․ 115-Ն որոշում՝ https://www.irtek.am/views/act.aspx?tid=184816&sc=p62)։ Օրենսդրորեն սահմանված այդ կետերից և ոչ մեկը չի վերաբերում խոսքի առարկա անձանց։

Ավելին՝ Մուրադ Փափազյանի օրինակը, որ կարճ ժամանակում ի չիք դարձրեց ապօրինի արգելքը, լավագույնս ցույց է տալիս այս «գործերի» սնանկությունը։

Այս հարցի և առհասարակ ազգային բոլոր տեսակի անարդարությունների վերջը կարող է տրվել միմիայն ազգային իշխանափոխությամբ և Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, որ կզբաղվի ոչ միայն հայաստանաբնակների, այլև աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով