Ներքին 4 տարի առաջ - 22:46 08-08-2022

ՌԴ-ում ՀՀ դեպանատանը հանձնարարվել է կազմել ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձանց ցանկը

@togarma301 տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը հանձնարարել են կազմել այն անձանց ցուցակը (հիմնականում հանրային դեմքերի), ովքեր քննադատության են ենթարկում Հայաստանի իշխանություններին և նրանց քաղաքականությունը, նրանց մասին արտահայտվում են բացասական։

Ավելին, Երևանի հրամանով՝ ստուգվում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած անձանց սոցիալական ցանցերը։ Սոցցանցերում վերահսկվում են Հայաստանի իշխանությունների հասցեին նրանց բացասական հայտարարությունները և քաղաքական քննադատական գրառումները: Այդ մարդկանց համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգը արհեստականորեն ձգձգվում է, իսկ առավել հաճախ՝ մերժվում։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ որոշ սփյուռքահայերի մուտքը Հայաստան խոչընդոտվեց։ Նախ արգելեցին ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին, ով մեղադրվում էր Փարիզում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակում կազմակերպելու մեջ։ Այնուհետև ԱԱԾ-ն արգելեց Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահին և նրա դստեր մուտքը Հայաստան, ովքեր պատրաստվում էին գնալ Սյունիք՝ մասնակցելու կամավորական ծրագրերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի