Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:12 03-08-2022

Կարող ենք ենթադրել, որ անցանկալի անձանց «սև ցուցակ» գոյություն ունի․ այն կարող է բավական երկար լինել  ու համակրված դաշնակցականներով․ Արշակ Մեսրոպյան

«Սև ցուցակների» հետ կապված՝ մենք կարող ենք ենթադրել, որ այն գոյություն ունի, որևէ հրապարակված «սև ցուցակ» չկա, մենք բազմիցս դիմել ենք ԱԳՆ, որ եթե նման ցուցակ գոյություն ունի, կամ եթե այլ անցանկալի անձնավորություններ կան, տան անունները, բայց որևէ արձագանք չենք ստացել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։

«Ինչ վերաբերում է մեր դաշնակցական ընկերների մուտքը ՀՀ արգելելուն, կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, թե ինչու․ որովհետև Դաշնակցությունն է այսօր ու միշտ եղել ազգային գիծը պահող կուսակցություն։ Մենք տեսնում ենք լուրջ սպառնալիք մեր ինքնիշխանության, մեր ազգային անվտանգության, և ընդհանրապես պետականության կործանման եզրին ենք կանգնած, ու Դաշնակցությունը էլի լծվել է ամբողջական պայքարի։ Այլ կերպ չէր կարող լինել»։

Նա ընդգծեց, որ չի բացառում՝ եթե նման ցանկ կա, ապա այն բավական երկար կլինի, ու հատկապես դաշնակցականներով համալրված։ «Բայց սա միայն դաշնակցականների նկատմամբ հետապնդում չէ, այլ ցանկացած հայի նկատմամբ, ով չի կիսում այս իշխանությունների քաղաքական գիծը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան