Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:59 01-07-2025

Հոգևոր առաջնորդի ձայնը չպետք է լռեցվի. Շիրակի թեմի երիտասարդները ակցիա են իրականացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չնայած կալանավորված է, բայց Գյումրիում ամեն տեղ զգացվում է Սրբազանի ներկայությունը։

Գյումրիի «Սուրբ Յոթվերք» եկեղեցում արդեն մի քանի օր անդադար աղոթքներ են հնչում, որոնք Միքայել և Բագրատ Սրբազանների և մյուս ապօրինի կալանանվորվածների մասին են։

Շիրակի թեմի երիտասարդները այսօր ակցիա են իրականացրել։ Միքայել Սրբազանը սովորություն ունի ժամերգությունից հետո քայլել եկեղեցու տարածքում և զրուցել մարդկանց հետ։

Գյումրեցի երիտասարդներն են այսօր Սրբազանի սիրելի սովորությունը կրկնել. նրանք քայել են եկեղեցու այն հատվածում, որտեղ Սրբազանը քայլում է։

Շիրակի թեմի երիտասարդները նաև Միքայել Սրբազանի խոսքերն էին փակցրել եկեղեցու պատերին։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոսպոս Աջապահյանին 2 ամսով կալանավորել են։

Նշենք, որ Սրբազանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»:

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»