Ներքին 3 տարի առաջ - 21:40 03-10-2023

Շիրակի թեմի առաջնորդի դեմ կարող է քրեական գործ հարուցվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ սեպտեմբերի 26-ին Oragir.News-ին տված հարցազրույցը բուռն արձագանք է առաջացրել իշխանական և մերձիշխանական շրջանակների կողմեց։

Հարցազրույցում Սրբազանը խոսել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին, հայտնել իր մտավախությունները Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայի վերաբերյալ։ Սրբազանը մասնավորապես ասել էր. «Այն ժամանակ, երբ էդ հոգեկան հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կարողությանը, ես էդ ժամանակ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում»։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցի վերնագիրը. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» և հաղորդում ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, իբրև սպառնալիք անվտանգությանը։

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Փորձեցինք Սրբազանի հետ կապ հաստատել, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում