Ներքին 1 տարի առաջ - 19:20 30-06-2025

«Վեոլիա Ջուր»-ն ուրիշի պարտքի պատճառով Րաֆֆու փողոցի բնակիչներին զրկել էր ջրից

Oragir.News-ն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 115 շենքի բնակիչներից, ովքեր նշում են, որ արդեն մեկ օր է՝ շենքում ջուր չկա։ Նրանց խոսքով՝ պատճառն այն է, որ հարևանությամբ գտնվող ուսումնարանը ջրի վարձը չի վճարել։

«Դիմել ենք ու պարզել, որ նույն ջրագծի վրա ենք։ Այդ պատճառով էլ մեր ջուրն էլ են կտրել»,- ասացին բնակիչները։

Սակայն ահազանգից որոշ ժամանակ անց բնակիչներից մեկը Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին խնդիրը լուծվել է։ Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջրից» իրենց տեղեկացրել են, որ շենքի համար նոր, առանձին գիծ է նախատեսվում, որ այս խնդիրը այլևս չկրկնվի։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև «Վեոլիա Ջրի» պատասխանատուների հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով