Ներքին 3 տարի առաջ - 12:55 07-12-2022

Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. նախարար


Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոս, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ 2023 թվականին պետբյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամ չափով, կամ ՀՆԱ-ի 3.1 տոկոսի չափով: Հաջորդող տարիներին 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի ՝ 2.5-3 տոկոս սահմաններում՝ մի կողմից ապահովելով ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ, մյուս կողմից նվազեցնելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ պարտքի մակարդակը:

«Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: Համապատասխանաբար, եթե ունենանք փաստացի ավելի ցածր փոխարժեք, այս 49.8 տոկոսը կլինի ավելի ցածր: Եթե փաստացի փոխարժեքը լինի նշվածից 5 տոկոս ցածր կամ բարձր, ապա ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքը կգտնվի 48-51 տոկոս սահմաններում:

2023 թվականի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը: Եվ այն գալիք տարվա վերջին ընդհանուր պարտքի կազմում կկազմի 57.6 տոկոս: Այս տարվա ավարտին արտաքին պարտքն ընդհանուր պարտքի մեջ ունի 60.2 տոկոս տեսակարար կշիռ»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ 2018-ին Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը կազմել է ավելի քան 78 տոկոս: Իսկ հաջորդ տարվա համար նախատեսվող մոտ 60 տոկոս չափը Կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում ու արդյունք համարեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով