Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 30-06-2025

Օրակարգ․ Նիկոլը նստած է տեսարանների ու շոուների «նարկոտիկի» վրա․ Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք Հասյաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի, ուժայինների կողմից Մայր Աթոռ ներխուժելու փորձի, Միքայել և Բագրատ Սրբազաններին կալանավորումների, նրանց ներկայացված մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տարբերակների, 2026 թվականի հերթական ընտրություններին սպասելու անթույլատրելիության, ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Զոհրաբյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ նստած է տեսարանների ու շոուների նարկոտիկի վրա։ «Նիկոլին տեսարաններ ա պետք, հիմա Նիկոլը նստած ա տեսարանների ու շոուի «նարկոտիկի» վրա։ Ինքն այլևս, քանի որ հաց չի կարողանում տալ, մենք տեսնում ենք էս տոտալ աղքատությունը, տեսնում ենք էս խայտառակ գնաճը, տեսնում ենք, որ իրենց բոլոր խոստումները՝ բացեք 21 թվականի ծրագիրը․ ես չեմ խոսում նրանից, որ խոստացել էին Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, անջատում՝ հանուն փրկության, ես խոսում եմ սոցիալական փաթեթների մասին, էսքան պիտի իջներ, ուրեմն, աղքատությունը, թոշակները պիտի դառնար 68000 դրամ, 69000, կներեք, էսօր առավելագույնը 49000 է, էդ ամեն ինչը տապալել են, և ինքը չի կարող այլևս հաց և տեսարանների հացի փայն ապահովել, դրա համար ինքը նստել է և հանրությանն էլ փորձում է նստեցնել տեսարանների և շոուի «նարկոտիկի» վրա, որպեսզի էդ կերպ փորձի պահել իր իշխանությունը և գնալ տեռորով, ահաբեկչությամբ՝ քաղաքական ուժերին ուղղակիորեն արգելելով և կասեցնելով գործունեությունը, ինչը մենք կտեսնենք շատ մոտ ապագայում, ապահովել իր վերարտադրությունը»,-ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը չի սահմանափակվելու սրբազանների ձերբակալությամբ, նրա վերջին «ավարը» Վեհափառն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող