Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 28-06-2025

Պատահական չէ, որ Սրբազաններին նույն դատավորն է կալանավորել․ հարցում

Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում հրապարակեց՝ կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։

Հատկանշական է, որ Բագրատ Սրբազանի կալանքի որոշումը ևս կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ պատահակա՞ն է, որ բոլոր Սրբազանների կալանքների որոշումը կայացրել է նույն դատավորը»։

Հարցվածների մի մասի կարծիքով՝ սա նախօրոք պլանավորված է, պատահական ոչինչ չկա։

«Ոչ, կարծես թե մի խաղ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատահականություններ չեն լինում։

«Պատահականություններ չի լինում, դա ուղիղ կապ ունի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պատահականություն չէ։

«Չեմ կարծում պատահականություն է, սա նախօրոք պլանավորված է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան