Ներքին 1 տարի առաջ - 21:14 30-08-2025

Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել՝ Սամվել Կարապետյանի, Միքայել ու Բագրատ Սրբազաններին ազատելու ուղղությամբ

Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։

Այդ մասին այսօր, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ զրույցում նաև գոհունակություն է հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի։

Հիշեցնենք՝ «Մեր ձևով» շարժման երիտասարդներն այսօր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով