Ներքին 1 տարի առաջ - 15:07 28-06-2025

«Միջազգային էներգետիկ կորպորացիան»-աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Միջազգային էներգետիկ կորպորացիան» հայտարարություն է տարածել հաջակցություն Սամվել Կարապետյանին։

««Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ընկերության սեփականատեր, հմուտ գործարար, մեծ բարերար և ուղղակի պարզ ու բարի ՄԱՐԴ Սամվել Կարապետյանին։

Սամվել Կարապետյանի անձնական ջանքերի շնորհիվ ստեղծվել են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, մատակարարման, առաքման և այլ կազմակերպություններ։

Կյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ` Սամվել Կարապետյանը, որպես բացառիկ Հայրենասեր Հայորդի, մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և աշխարահասփյուռ հայկական օջախներում լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։

Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փորձությունը և շատ շուտով կվերադառնա իր բնույթին համապատասխան իր առաքելությունը շարունակելու»,– ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով