Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:51 24-08-2023

Ռուբեն Վարդանյանը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Ապրելու երկիր» կուսակցությանը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով հայտնել է, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում «Ապրելու երկիր» կուսակցությանը։

«Մենք այսօր անցնում ենք շատ կարևոր ճանապարհ։ Մենք փորձում ենք վերականգնել մեր պետությունը, մեր պետական մտածելակերպը, որովհետև հայրենիքը առանց պետության շատ դժվար է պահպանել։ Մենք արել ենք դա հարյուրավոր տարիներ, բայց մեծ գին ենք դրա համար մուծել։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր այն դժվարությունները, որոնց առաջ մենք կանգնած ենք այսօր և կանգնելու ենք վաղը։ Ամենակարևորը, որ այսօր ուզում եմ ասել Արցախից, այն է, որ ոչ մեկը ոչ մի բանով մեզ չի ապահովելու, մեզ պարտական չէ, եթե մենք խոսում ենք մեր ապագայի մասին, եթե մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն է։ Ապահգան մենք ենք կերտում։ Եվ այդ ապագան ունի մի շատ կարևոր հատկանիշ․ դա արժանապատիվ, հայրենասեր, ուժեղ պետություն ունեցող, իրեն հարգող հայն է»,- ասաց Վարդանյանը։

Նա կոչ արեց բոլոր երևանցիներին, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը իսկապես նոր մոտեցում ունի և նոր ուղի է ցույց տալիս։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան