Արտաքին 1 տարի առաջ - 14:35 28-06-2025

Ռուանդան և Կոնգոն խաղաղության պայմանագիր են կնքել

Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր են կնքել։ Դրա համաձայն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում շարունակվող հակամարտությունը կդադարեցվի, Միացյալ Նահանգներն էլ այդ երկրի տարածքում օգտակար հանածոներ արդյունահանելու իրավունք կստանա։

Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Ռուանդայի արտաքին գործերի նախարարները։

Խաղաղության համաձայնագիրը հիմնված է երկու աֆրիկյան երկրների կողմից 2025 թվականի ապրիլին հաստատված հռչակագրի վրա: Նշվում է, որ կողմերը պարտավորվում են «հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը» և դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ռազմական գործողությունները, որոնք սրվել էին M23 խմբավորման հարձակումից հետո: Հարկ է նշել, որ Ռուանդան հերքում է խմբավորմանն աջակցելու համար Կիգալիին ներկայացվող մեղադրանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան