Ներքին 3 տարի առաջ - 17:25 09-11-2022

Բոլոր նրանք, որոնք շտապեցնում են այսօր կնքել խաղաղության պայմանագիր, դնում են դանդաղ գործողության ական. նախկին վարչապետ

Կարեւոր բանաձեւը Արցախի հարցում հետեւյալ պնդումն է՝ կոնֆլիկտը կարգավորված չէ. այս մոտեցումը պաշտպանություն է ստանում նաեւ ազդեցիկ քաղաքական խաղացողների կողմից՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Եթե մենք պահանջում ենք եւ հասնում ենք նրան, որ իշխանությունն ընդունի, որ հակամարտությունը կարգավորված չէ, մենք հնարավորություն ենք ստանում վերադառնալ բանակցային գործընթացին: Իմ կարծիքով ընդդիմությունը պետք է այդ հարցադրումը դնի: մեր պահանջը գործող խաղացողներին պետք է լինի, կոնֆլիկտը կարգավորված չէ պարոն Միշել, պարոն Բայդեն:

Արդյոք հանրությունը կարող է գործող իշխանություններից պահանջել այս բանաձեւը, ես կարծում եմ՝ այո»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա խոսեց նաեւ խաղաղության պայմանագրի հասնելու մասին.

«Ստեղծված իրավիճակում խաղաղություն թշնամի երկրների միջեւ «հորս արեւ, խոստանում եմ» սկզբունքով չի կարող լինել: Խաղաղության բանաձեւը մեկն է՝ ուժերի այնպիսի հարաբերակցություն, որ կողմերից որեւէ մեկին ձեռնտու չլինի միակողմանիորեն այդ թվում ռազմական ճանապարհով օգուտներ քաղելը:

Այսօր այդպիսի հարաբերակցություն գոյություն չունի, հետեւաբար, բոլոր նրանք՝ միջազգային խաղացողները, որոնք պահանջում են, շտապեցնում են այսօր կնքել այդ խաղաղության պայմանագիրը, ըստ էության, դնում են դանդաղ գործողության ական թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե տարածաշրջանի խաղաղության տակ:

Այդպիսի խաղաղությունը անշրջելի չի կարող դառնալ, վաղ, թե ուշ դա կփոխվի եւ կբերի ավելի կործանարար հետեւանքների:
Այսօր Արցախը զիջելով եւ խաղաղության պայմանագիր կնքելով մենք հայտնվելու ենք մեկ ուրիշ շատ երկարաժամկետ ու կործանարար ազդեցությունների ոլորտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով