Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 26-06-2025

Խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերը միտումնավոր չեն բացահայտվում

«Խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողներ ենք։ Մեր երեխաներին սպանել են տարբեր տարիներին, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվություն չի կրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը, որի որդու սպանության գործը դեռ չի բացահայտվել։

Այսօր, հունիսի 26-ին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները բողոքի հերթական ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք 15 տարի շարունակ ամեն հինգշաբթի ցույց են անում ու պահանջում բացահայտել խաղաղ պայմաններում իրենց որդիների մահվան իրական հանգամանքներն ու մեղավորներին։

Նրանց խոսքով՝ իրենց որդիների գործերն ուսումնասիրվել են, և պարզվել է, որ բոլոր դեպքերը սպանություններ են եղել։

«Քրեական գործերում բազմաթիվ խախտումներ կան։ Իրենք ում ուզենան, կարող են խաբել, բայց մեզ՝ ոչ։ Այսօր մեր միակ պահանջը վարչապետի հետ հանդիպելն է, որպեսզի լսենք, թե ինչպե՞ս են պատկերացնում այս քրեական գործերի հանգուցալուծումը»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։

«Վարչապետն ասում է՝ նախկիններն են մեղավոր։ Այո, մեր երեխաների սպանությունները տեղի են ունեցել նախկինների օրոք։ Բայց եթե այսօր այդ նախկիններն այլևս իշխանության մեջ չեն, ապա հենց այսօրվա իշխանությունները պետք է բացահայտեն այդ հանցագործությունները»,- ասում են նրանք։

Ծնողների գնահատմամբ՝ ոչ ոք չի ցանկանում բացահայտել զինվորի մահվան գործերը, չնայած՝ բոլորը զինվորով են սնվում, ապրում, շնչում, ամեն ինչ կապված է զինվորի հետ, ամեն ինչ արվում է զինվորի արյան գնով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»