Մամուլ 2 տարի առաջ - 08:27 22-12-2023

Ինչո՞ւ չեն բացահայտվում բանկային տերմինալների վրա հարձակումները. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:

Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները: Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, եւ մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետեւ իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում