Ներքին 1 տարի առաջ - 18:54 21-06-2025

Պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վաղը՝ հունիսի 22-ին, միասնական երթ է տեղի ունենալու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առնչությամբ գրել է․

«Վաղը, ժամը 11:00-ին կլինեմ Զվարթնոցի մոտ՝ մասնակցելու դեպի Մայր Աթոռ իրականացվող ուխտագնացությանը։

Վերաօծումից հետո վաղն առաջին անգամ եմ լինելու Մայր Տաճարում։ Պետք է անկեղծ լինեմ՝ ներքին համոզմունք ունեի, որ Տաճարի վերաօծումով կմեկնարկի մեր ժողովրդի վերանորոգման, հոգեպես ու բարոյապես վերականգնման ընթացքը։ Այո, շատերին դա կարող է սուբյեկտիվ թվալ, բայց ես իսկապես հավատում եմ Մայր Տաճարից բխող հզոր՝ մեր ժողովրդին հազարամյակներ պահած ուժին։ Ցավոք, Տաճարի օծումն այն չէր, ինչին սպասում էի և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

Ինձ համար վաղը կրկին փորձելու օրն է։ Իրավիճակի նրբությունը լավ եմ հասկանում։ Շատերը նույնիսկ կփորձեն քաղաքականացնել վաղվա ուխտագնացությունը և, դրանով պայմանավորված, մասնակցել կամ չմասնակցել երթին։ Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները։ Վաղը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Մեր բոլորիս եկեղեցու տոնը։

Վաղը եկեղեցու կողքին կանգնելու օրն է։ Մեր ձևերով մեր եկեղեցին պաշտպանելու օրը։ Այն կարող է նաև մեծ հաշտության ու միասնական գործելու օր դառնալ։ Որպես ժողովուրդ, որպես ժողովրդի առջև թեկուզ չնչին պատասխանատվություն կրող մարդիկ՝ վաղը մենք պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով