Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:24 04-05-2025

Պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի։ Երբ երկրի ղեկավարն ուժեղ էր, ուժեղ էր նաև Վեհափառ Հայրապետը։ Գեներալներն էլ էին ուժեղ։ Նախարարները… այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ նրա՝ այս ժամանակ աշխարհն էլ չէր արհամարհում մեր ժողովրդին։

«Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշանով չէր պարգևատրում։
Կար ուժեղ նախագահ, կար նաև ուժեղ կաթողիկոս։ Չկա ուժեղ նախագահ, չկա նաև ուժեղ կաթողիկոս…

Իսկ ուզու՞մ եք իմանալ, թե Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր եկեղեցուն ու ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել։ 2024 թ. սեպտեմբերի 29-ին՝ Մայր Տաճարի վերաօծման օրը։ Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում։ Տեսավ ու հետևություններ արեց։

Ճիշտ այնպես, ինչպես 2022 թ. հոկտեմբերի 7-ին հետևություններ արեց և ընդունեց Նիկոլի դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջան է։

Ամեն ինչ հետևանքներ է ունենում։ Շատ մեծ ցավով եմ գրում այս տողերը, բայց ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ…»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով