Ներքին 1 տարի առաջ - 21:19 19-06-2025

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով:

Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:

«Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- նշել է իրանցի դիվանագետը:

Մորթեզա Աբեդինը ընդգծել է, որ խնդիրը որևէ առնչություն չունի ներկայիս պատերազմական իրավիճակի հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով