Ներքին 1 տարի առաջ - 14:50 07-11-2024

Իրանի դեսպանը հայ-իրանական սահմանին ավելի թողունակ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայ-իրանական սահմանին նոր, ավելի մեծ թողունակությամբ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության նախանշված ծավալին հասնելու համար:

Դեսպանն այդ մասին ասաց Կապանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում»,-ավելացրեց դեսպանը:

Սոբհանին անդրադարձավ նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման նշանակությանն ու կարևորությանը։

«Նախ ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար, և երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին: Երբ ավարտին հասնի Ագարակից Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցումը, երթևեկության 1 ժամ 20 րոպե ժամանակահատվածը կկրճատվի՝ հասնելով 20 րոպեի: Կփոխվի նաև ճանապարհի լայնությունը՝ 6 մետրից դառնալով 18 մետր: Բնականաբար, ճանապարհի այդ հատվածում կկարողանանք խթանել տրանսպորտի երթևեկությունը, որից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու, ինչպես նաև Քաջարանից Սիսիան 62 կիլոմետրանոց հատվածը»,-ասաց Սոբհանին՝ հավելելով, որ նշված ենթակառուցվածքների շինարարության արդյունքում ակնկալվում է բեռնատարների օրական քանակն ավելացնել մի քանի հարյուրով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան