Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:35 19-06-2025

Փաշինյանը ձգտելու է հասնի նրան, որ Կարապետյանների ընտանիքը մտնի քաղաքականություն. իրավապաշտպան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործ սարքելու նուրբ արվեստը

Սամվել Կարապետյանը իր խոսքում ասել էր «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու», սակայն փաշինյանը մասնակցություն բառը շատ մանիպուլատիվ ձևով փոխեց միջամտություն և այն օգտագործեց պետության դեմ, որպես հանցանք որակելով։ Ի դեպ շատ լրատվականներ հենց փաշինյանի շրջանառած բառը կիրառեցին։

Իսկ իրականում մասնակցել և միջամտել բառերը տարբեր են, թե իրենց իմաստով և թե կատարվելիք արարքի բնույթով։

Հետևաբար երկրի կառավարիչը ինչպես միշտ «Փայլեց» իր մարդկանց գլխին սարքելու, փակելու տաղանդով։
Այժմ ինքը ձգտելու է այլ բանի, կարողանա նախկին հաջողված փորձը կիրառելով հասնի նրան, որ Կարապետյանների ընտանիքը ստիպված լինի մտնել քաղաքականություն, պատրաստվի հերթական ընտրությունների և գնա «Կրելու»։

Ինչը հիանալի նվեր կլինի փաշինյանի, մեծ ողբերգություն բոլորիս համար։

Սակայն, կարծում եմ Կարապետյանների ընտանիքը կդրսևորի լուրջ խոհեմություն, չի տրվի գայթակղությանը, իր ներուժը և կապերը կներդնի Հայաստանում այս պահին միակ և իրատեսական օրակարգին` իմպիչմենտին։

Յուրաքանչյուր վարկյանը սրանց լինելու մեծ վտանգ է բոլորիս համար, ինչը այլևս շատ շատերը զգացել են սեփական մաշկի վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով