Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:24 09-04-2026

Ինչ անպաշտպան և անզոր են 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։

Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։

Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։

Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ պապլավոկում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ պապլավոկի դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ․ «Իսկ դուք տարբերությունը չեք տեսնում», զարմացած հարցնում էր Փաշինյանը։ Հիմա հարց․իսկ դուք տարբերություն տեսնում եք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան