Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:20 19-06-2025

Անբարեկարգ այգի, քանդված շինություններ, գարշահոտ. Մանկական երկաթուղին աղբանոց է հիշեցնում

Մանկական երկաթուղին մի վայր է, որը պետք է մեզ տանի մանկություն, սակայն լինելով այստեղ, կտեսնեք սարսափելի վատ վիճակ։

Oragir.News-ն այցելել է ու տեսել ներկայիս իրավիճակը՝ անբարեկարգ այգի, քանդված շինություններ և գարշահոտ։

Հրազդանի կիրճում Մանկական երկաթուղի կառուցելու գաղափարը ծնվել է 1930-ականների կեսերին, իսկ արդեն 1937 թվականին շահագործման է հանձնվել։ Տասնամյակներ շարունակ այն մանկական ժամանցի վայր է եղել։

Oragir.News-ը շրջել է տարածքում և պատերին նկատել այնպիսի գրվածքներ, որոնք չպետք է երեխաները տեսնեն։ Այդ իսկ պատճառով այժմ այցելուներ գրեթե չկան։ Հարակից այգին անբարեկարգ է, տարիների ընթացում քանդված շինությունները բացահայտ անմխիթար վիճակում են։ Այն տարածքում, որտեղ նախկինում արձագանքում էին մանկական ուրախ ձայներն, այժմ գարշահոտ է տիրում և լռություն։ Մանկական երկաթուղին այլևս չի տանում դեպի մանկություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»