Ներքին 3 տարի առաջ - 13:24 02-03-2023

Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի

Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվելով՝ ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները։

Ի պատասխան Քերոբյանը նշեց, որ ավարտական և ամփոփման փուլում է ծրագիրն այս մահին և մոտ ապագյում այն նույնպես կբերվի կառավարության օրակարգ։

Ավինյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը նաև «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։

Ավինյանը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, քաղաքապետարանն առաջարկել էլ նաև ճոպանուղու նախագիծ ներառել և ներդրողը համաձայնել է։ «Միայն ճոպանուղու նախագծի հետ կապված ներդրողի հետ մեր պայմանավորվածությունը հետևյալն է․ իրենք պատրաստ են ներդնել մինև 20 մլն դոլար։ Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարույունը կարող է միջամտել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ ճոպանուղուց բացի նախագծի մնացած մասն ամբողջությամբ ներդրողի ֆինանսական միջոցներով է արվելու։

Փոխքաղաքապետի խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում