Մամուլ 1 տարի առաջ - 09:13 17-06-2025

ՔՊ վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը՝ հատկապես հանձին Տիգրան Ավինյանի, Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ «սլիվներ» է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետեւ քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։ Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են, ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը՝ նույնպես, առաջադրված համայնքապետեր կան, օրինակ` Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը:

Մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽՔ-ն՝ նույնպես։ Հիշեցնենք․ ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են եւս 5 տեղ ավելացնել եւ կանանց քվոտա սահմանել՝ ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի, սեպտեմբերի կեսերին, հավանաբար՝ 15-ին, համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը` վարչությունը։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին