Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 14-06-2025

Ձերբակալվածների, կալանավայրում գտնվողների օրն է. հարցում` Բռնադատվածների օրվա մասին

Այսօր՝ հունիսի 14-ին, Բռնադատվածների հիշատակի օրն է։ Հայաստանում հաշվառված է շուրջ 3 հազար 500 բռնադատված:

«Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Խորհրդային կայսրության հպատակ մի շարք ժողովուրդներ 1940-ականներին տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրերից։ 1949 թվականի հունիսի 14-ին 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսել են Ալթայ։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով՝ խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել՝ գիտեն արդյոք թե՞ ինչ է բռնադատվածների օրը։

«Չգիտեմ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ձերբակալվածների օրն է։

«Հավանաբար կալանավայրում գտնվողների օրն է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին բռնադատեն։

«Իհարկե գիտեմ, Քոչարյանին ու Սերժին բռնադատեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում