Ներքին 1 տարի առաջ - 18:20 08-11-2024

Անհարգալից չէ, բայց ներդաշնակ էլ չէ․ Հայրիկյանը՝ Բռնադատվածների հուշահամալիրում ցուցադրության մասին

Նոյեմբերի 7-ին՝ Բռնադատվածների հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Երևանի նորաձևության շաբաթվա՝ Yerevan Fashion Week-ի բացման արարողությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ վրդովվեցրել է այն հանգամանքը, որ այն անցկացվել է Բռնադատվածների հուշահամալիրում։

Oragir.News-ի հետ զրույցում «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ այս քայլը չի որակի անհարգալից վերաբերմունք զոհերի հիշատակին, բայց դա այնքան էլ ներդաշնակ քայլ չէ։
«Առաջին հայացքից՝ լավագույն տեղը չի, մյուս կողմից էլ կարող է կազմակերպիչները, եթե տեղյակ են եղել, որ դա Բռնադատվածների հուշահամալիրն է, գուցե ցանկացել են ընդգծել, որ Հայաստանի բռնազավթման և ազատատենչ քաղաքացիների բռնադատման փուլն անցել է և տեսեք՝ մենք նաև գեղեցիկը մատուցելու համար ենք օգտագործում։ Ես իրենց հետ չեմ խոսել, այդ պատճառով չգիտեմ, թե իրենք ինչ նպատակ են հետապնդել»,- ասաց նա։

Հայրիկյանը հույս է հայտնում՝ գուցե մարդիկ ցանկացել են ուշադրություն հրավիրել Բռնադատվածների հուշահամալիրի և այդ հարցի վրա։

«Ինձ համար մի փոքր զարմանալի էր՝ ինչ են արել, ինչի համար։ Մյուս կողմից՝ գուցե բարի նպատակներ են ունեցել։ Ի վերջո չեն պղծել, չեն կեղտոտել, այլ գնացել են և մշակույթ են ցույց տվել։ Ինչքանով է հարիր, տեղին՝ իմ անձնական գնահատականն է հավատալ, որ իրենք վատ նպատակներ չեն ունեցել»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում