Ներքին 1 տարի առաջ - 19:20 14-06-2025

Ռուս աղջկա «հարգանքը» Հայաստանի նկատմամբ. «Տիկ-տոկ»-ում նա ծաղրում է ՀՀ անկախությունը

Տիկ-տոկում LIZALOVE անվամբ օգտատերը տեսանյութ է հրապարակել Հայաստանից և ծաղրում է Հայաստանն ու ՀՀ անկախությունը։

Տեսանյութում աղջիկը ողջունում է այն հանգամանքը, որ Հայաստանն անկախ է, այլապես կարող էր միանալ Ռուսաստանին և այդ ժամանակ կսկսեին Հայաստանում ինչ-որ բաներ կառուցել։

«Ինչ լավ է, որ Հայաստանն անկախ է, հակառակ դեպքում այն կարող էր միանալ Ռուսաստանին և ռուս բարբարոսները կգային ու կնորոգեին ճանապարհները, կկառուցեին բարձրահարկեր,իսկ մետրոն...հայերի ինչին է պետք նոր մետրոն...»։

Այսպիսով «բարեկամ» Ռուսաստանից ռուս աղջիկը եկել է Հայաստան, ապրում է այստեղ և ծաղրում է այն երկիրը, որտեղ ինքն ավելի ապահով է, քան սեփական երկրում, քանի որ ոչ ոք նրան չի նեղացնում, չի վիրավորում, որ Ռուսաստանից է, որի ղեկավարը բազմիցս է ցույց տվել իր` մեղմ ասած «բարեկամական» հարաբերությունները և Հայաստանի հետ հավերժ «դաշնակից» լինելու փաստը։

Հետաքրքիր է, ով է այս աղջկան «ստիպել» գալ Հայաստան կամ մնալ այստեղ, եթե նրան դուր չի գալիս, որ Հայաստանն իրեն հիշեցնում է սովետական տարիները և այստեղ ըստ նրա` աղքատությունը շատ է։

Գուցե այս ռուս աղջիկն իր երկրի ղեկավարությունից է սովորել այսքան մեծ «սերն» ու «հարգանքը» իրենց խոսքով` դաշնակից Հայաստանի նկատմամբ։


Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի