Արտաքին 4 տարի առաջ - 21:22 24-01-2022

Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներր, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առչվող հարցեր:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է մեկնել Իրան:

Իր հերթին Իրանի նախագահը, կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:

Կողմերը նաև խոսել են Իրանի նախագահի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի