Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 13-06-2025

Օրակարգ․ Ադրբեջանն ու Թուրքիան 2018-ին Հայաստանը ներսից են զավթել․ Լարիսա Ալավերդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների սկսած ամոթալի արշավի ու դրա շարժառիթների, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հայհոյախառն գրառումների, Մարդու իրավունքների ներկայիս պաշտպանի կողմից այս ամենն անտեսելու քաղաքականության, վերջինիս գործունեության, Արցախի նախագահի ընտրության տապալման, այս ուղղությամբ հետագա անելիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ու Թուրիքան 2018 թվականիին Հայաստանը ներսից են զավթել։ «Կրկնելու եմ՝ 18 թվականին Հայաստանում Ադրբեջանն ու Թուրքիան՝ օգնությամբ պղտոր գլոբալիստական կենտրոնների, զավթել են Հայաստանը ներսից, և այն ինչը որ տեղի է ունենում ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Հիմա մեր խնդիրը ոչ թե ահա այդ փոքրիկ և կրկնում եմ՝ արժեքները նրանց բոլորին հայտնի են արդեն, մեր խնդիրը նա է, որ մենք ազգի ինքնությունն ենք կորցնում՝ բավականին լայն խավերի մեջ, և կան մարդիկ, որոնք իրենց համարելով գրագետ, նրանք, այո՛, ձգտում են օր առաջ մերձենալ Թուրքիայի հետ՝ համարելով, որ դա 21-րդ դարում առաջադեմ է, այո՛»,- ասաց նա՝ նկատելով, որ փրկությունը Հայաստանի ներսում է։

Հայաստանի առաջին ՄԻՊ-ը նկատեց նաև, որ երիտթուրքերի նման գոյություն ունեն նաև երիտհայեր, որոնք քայքայում են Հայաստանը։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով