Արտաքին 1 տարի առաջ - 12:19 13-06-2025

Իրանը խոստանում է «հզոր ապտակ» Իսրայելին և ԱՄՆ-ին

Իսրայելի օդային հարվածներից հետո Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ պատրաստվում են պատասխան գործողությունների։ Իրանական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմն ու Միացյալ Նահանգները ծանր գին կվճարեն և կստանան հզոր ապտակ դեմքին»։

Նրա խոսքով՝ իսրայելական հարվածները թիրախավորել են նաև պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների տներ, ինչի հետևանքով եղել են զոհեր։

Գիշերային հարձակման ժամանակ ողջ մնացած Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ Իսրայելը «իր համար պատրաստել է դառը և ցավոտ ճակատագիր» և պետք է սպասի «խիստ պատժի»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներն «անհնար կլինեին առանց ԱՄՆ-ի գիտության և համակարգման»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի