Մամուլ 3 տարի առաջ - 08:21 26-05-2023

Շառաչուն ապտակ. արդարադատությունը մերժած դատավորը մերժվեց ՔՊ-ի կողմից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում՝ մերժելով արդարադատությունը, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավոր Դանիելյանից հրապարակավ թիվ մեկ ամբիոնից բացատրություն պահանջեց իրեն անհիմն ու ապօրինի կալանավորելու համար, դատավորի հեղինակությունն իր ամբարտավանությամբ փորձեց պաշտպանել տխրահռչակ Հովիկ Աղազարյանը, սակայն երեկ կայացած դատավորի քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Դանիելյանի կերպարը անգամ ՔՊ-ում է մերժելի:

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունների սրտից բխող կալանքներ տված դատավոր
Արմեն Դանիելյանին խորհրդարանում չօգնեցին իր կայացրած որոշումները. նա չընտրվեց նոր ստեղծված Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Երեկ ընտրվեց Ելիզավետա Դանիելյանը. նրա օգտին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում