Արտաքին 3 տարի առաջ - 20:00 28-02-2023

Եթե Էրդողանն ու իր իշխանությունը թերություններն անտեսելով ընտրությունների գնան, ապա ընտրողներից մեծ ապտակ կստանան. թուրք վերլուծաբան

Թուրքական «Karar» պարբերականի հոդվածագիր Իսմեթ Բերքանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո իշխանությունների և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ առկա դժգոհությանը։ Այս մասին տեղեկացնում է Ermeni haber լրատվական գործակալությունը։

Բերքանն ուշարդություն է հրավիրել այն բանին, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան հիմնավոր բացատրություն տալ այն հանգամանքին, թե ինչու բանակը երկրաշարժից 48 ժամ հետո միայն ամբողջությամբ ներգրավվեց փրկարարական աշխատանքներին: Այդպիսով սկզբնական շրջանում աշխատանքները շատ անբավարար ծավալներով կատարվեցին, ինչը դժգոհությունների մեծացման պատճառ դարձան։

Վերլուծաբանը շեշտում է՝ մեկ այլ հակասություն էր, որ Ալեքսանդրետի (Հաթայ) նահանգում մի քանի հիվանդանոցներ փլուզվեցին, չնայած այն բանին, որ իշխանությունների պնդմամբ Թուրքիայում վերջին 20 տարում առողջապահական հեղափոխություն է տեղի ունեցել: Հիվանդանոցներից մեկը շարունակվել է շահագործվել՝ չնայած, որ բոլորին հայտնի է եղել այդ շենքի վթարայնության մասին:

Նշվում է, որ նմանատիպ մի շաշրք հանգամանքներ ժողովրդի շրջանում դժգոհություն են առաջացրել իշխանությունների նկատմամբ, որը հստակ արտահայվեց վերջին օրերի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ տրիբունաներից հնչող բազմաթիվ հակաիշխանական վանկարկումներով:

Բերքանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ թուրքական իշխանություններն այս դժգոհություններին միայն սպառնալիքներով են պատասխանում։ «Եթե Թայիփ Էրդողանն ու իշխանությունը իրենց թերությունները չտեսնելու այս մտածելակերպով մայիսի 14-ին գնան ընտրությունների, ապա ընտրողներից մեծ ապտակ կստանան»,- եզրափակել է հեղինակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան