Մամուլ 2 տարի առաջ - 07:28 13-01-2024

Ի՞նչ է արվում, որպեսզի թերություններն իսկապես շտկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում:

Գործադիրի ղեկավարի մարզային վերջին այցերն իսկական աղմկահարույց շոուներ են հիշեցնում. վերջինս այցելում է մարզեր, խնդիրներ արձանագրում, տեղում հրահանգներ տալիս ու վերջում էլ տվյալ մարզի մարզպետին ազատում աշխատանքից:

Մարզեր շրջայցերի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ հայտնեց ջրի թույլ ծորակներից, լոգարանի ցնցուղներից: Փաշինյանի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ դպրոցի սանհանգույցի ցնցուղն անգամ չխնայեց. քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով ճշտել դրա գինը, ինչն այդպես էլ օդում կախված մնաց:

Բացի թերություններն արձանագրելուց ու մեծ աղմուկ բարձրացելուց, ի՞նչ է արվում, որպեսզի այդ թերություններն իսկապես շտկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն:

Վարչապետի խոսնակ Նազելի Բազդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, ասաց, որ
մարզային այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում պետական բյուջեի միջոցներով մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»