Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 11-06-2025

Լճկաձորում կարկուտը վնասել է բերքը, բայց գյուղացին մնացել է առանց օգնության

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Լճկաձոր գյուղում հիմա ամենածանրաբեռնված շրջանն է: Գյուղացիներն այգիներում են, կեռասի, թթի, թզի բերքահավաքը սկսված է: Ամբողջ տարին չարչարվում են. թունաքիմիկատներով բուժում, ոռոգում, մեծ ծախսեր են կատարում, բայց գյուղացու բերքն անպաշտպան է: Գրեթե ամեն տարի այս տարածաշրջանում բերքը կարկտահարվում է:

Այս տարի գարնանն էլ Լճկաձորում կարկուտ է եկել, մասամբ վնասել բերքը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ գյուղացին ոչ մի աջակցություն չի ստանում: Տավուշի այս ու շատ գյուղերի բնակիչների հիմնական զբաղմունքն ու եկամուտը ստացվում է պտղաբուծությունից, բայց ստացվում է, որ ամբողջ տարվա եկամտից մի քանի րոպեի ընթացքում գյուղացին կարող է զրկվել ու որեւէ փոխհատուցում չստանալ, այդպես է ամեն տարի: Պարզապես որոշ տարիների բնությունը խնայում է գյուղացիներին ու կարկտահարությունից հետո տուժում է միայն բերքի որակը, շուկայական տեսքը: Այս տարին հենց այդպիսին էր, ասում են լճկաձորցիները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան