Ներքին 1 տարի առաջ - 19:38 07-05-2025

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել Բյուրավան գյուղի բնակիչներին. փչացել է ծիրանի ու ելակի բերքը. shamshyan.com

Մայիսի 6-ին Հանրապետությունում տեղացած առատ կարկուտի հետևանքով արտակարգ վիճակ է ստեղծվել Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ 40 րոպե տևած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել ամիսների չարչարանքը, ակնկալած բերքն ու գյուղացիների հույսը։

Ծիրանի ու ելակների այգիները մեծ վնաս են կրել։ Ելակը հավաքել չեն հասցրել։ Ու քանի որ կարկուտը համատարած բնույթ է ունեցել, շատ գյուղացիներ են տուժել։

Բյուրավանցիներն ասում են՝ հոկտեմբերին են վարկը վերցրել, ելակի սածիլներ գնել։ Անհամբեր սպասում էին բերքահավաքին։ Բայց կարկուտի հետևանքով վնասված բերքը իրացնել չեն կարողանա։ Կառավարությունից են աջակացություն ակնկալում գյուղացիները։ Ասում են՝ ելք չունեն։

Մնացել են առանց բերք վերցրած վարկերի հետ միայնակ։ Արարատի մարզպետարան են պատրաստվում դիմել՝ հույսով որ օգնություն կստանան պետությունից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով