Ներքին 1 տարի առաջ - 17:20 11-06-2025

Աջափնյակի մետրոյի կայարանը լավ բան է, բայց ինչ գնով դա պետք է կառուցվի

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հունիսի 9-ին, գրառում է կատարել, նշելով, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Նշանակում է՝սկսվելու են կայարանի կառուցման հաջորդ փուլի աշխատանքները:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ։

«Այո՛, մետրոյի կայարանն, անկասկած, լավ բան է Աջափնյակի համար, բայց ի՞նչ գնով։ Որտե՞ղ է այն կառուցվելու, և որքանո՞վ է այն վնասելու բնությանը։ Արդյոք արդարացվա՞ծ է այդ ծախսը, երբ այսօր հնարավոր է շատ ավելի էժան ու արդյունավետ լուծում, օրինակ՝ տրամվայ անցկացնել Աջափնյակի բնակիչների համար բազմակի անգամ ցածր բյուջեով»,- նշեց նախկին պաշտոնյան։

Նրա գնահատմամբ՝ կարևոր հարց է ֆինանսավորումը։ Եթե քաղաքապետարանը կամ համայնքը ֆինանսական ռեսուրսներ չունեն, արդյո՞ք չեն փորձի հողատարածքների զիջման գնով իրականացնել նախագիծը, այգիներից կամ քաղաքային հողերից հեկտարներով տարածքներ տրամադրելով նախագծին։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք այդ գինը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 2026-թվականի սկզբին պետք է սկսվեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան