Խաղաղությունը լավ բան է, բայց ոչ այս գնով․ ինչ ձեռք ենք բերել, հիմա հետ է գնում. հարցում

Սեպտեմբերի 21-ի տոնական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղությունը գիտակցում է։

«Հայաստանի Հանրապետության անկախության 35–ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով եւ նախ՝ եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների եւ քույրերի հիշատակը»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները համաձա՞յն են Փաշինյանի այս տեսակետի հետ, որ խաղաղությունը գիտակցում է, թե՞ խաղաղությունը պետք է առարկայորեն իրական և տեսանելի լինի։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Փաշինյանի արտահայտած մտքի հետ համաձայն չէ․ «Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ ժողովրդի 99 տոկոսը ոտքի կկանգնի»։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը կործանեց»։

Հարցվածներից մեկն ասաց, որ իր համար խաղաղությունը երջանկությունն է, և այժմ մեր երկիրը խաղաղ է։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այժմ վտանգավոր է խոսելը․ «Փորձում ես ճշմարտությունն ասել, մեկ էլ տեսնում ես՝ դուռդ թակում են, և մենք հիմա խորտակվելու ենք գնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել