Էրդողանը Փաշինյանին հրավիրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP31) կողմերի համաժողովի 31-րդ նստաշրջանի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում։
Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: