Ներքին 1 տարի առաջ - 14:49 11-06-2025

Իմպիչմենթի համար մեր 28 ստորագրությունները պատրաստ են, պետք է ևս 2-ը, իսկ ցանկալի արդյունքի համար՝ 18-ը

ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պատրաստ են, խմբակցության գրասենյակում ձևաթուղթը դրված է։ Երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, մենք այդ ստորագրություններով ձևաթուղթը կփոխանցենք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ «Պատիվ ունեմ»-ն ունի 6, «Հայաստան»-ը՝ 28, որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս երկու ստորագրություն»,- ասաց Սաղաթելյանը՝ հայտնելով, որ «Պատիվ ունեմ»-ի գործընկերների հետ հանդիպմանը փորձել են այս հարցը ևս ճշտել․ «Դժբախտաբար այս պահին այդ երկու ստորագրությունը չունենք։ Բայց ինչպես պարոն Մամիջանյանը հայտնեց, նույնիսկ եթե լինի, այս պահին չարժե խորհրդարան մտնել՝ ակնկալելով, որ ևս 18 ձայն կլինի գործընթացը լիարժեք սկսելու համար»,- ասաց Սաղաթելյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան