Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:23 30-05-2025

Իմպիչմենթի համար առաջարկել եմ Արշակ Սրբազանի թեկնածությունը․ Նարեկ Մալյան

«Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիրախավորում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին։ Եկեղեցին միասնաբար պետք է հիմա ոտքի կանգնի՝ իր ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով։ Այսինքն՝ մեր ժողովրդի այսօրվա այս պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ հենց իմպիչմենթի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի կա՛մ Վեհափառ Հայրապետի կամ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշմամբ մեկ այլ հոգևարականի, ներկայացուցչի թեկնածություն, իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը»։

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն էլ նշեց, որ իմպիչմենթի գործընթացում առաջարկել է Արշակ Սրբազանի թեկնածությունը՝ առանց իր հետ խորհրդակցելու։

«Չարիքից ազատվելու առումով Եկեղեցին կարող է իր բարձր դերակատարումն ունենալ այս պառակտված, ոչ համախմբված իրավիճակին վերջ տալու, մարդկանց սպասումներին ընդառաջ գնալու և այս անվստահության գործընթացը գլուխ բերելու գործում»,- նշեց Մալյանը և ընդգծեց, որ թեկուզ եթե թեկնածություն չառաջադրվի Եկեղեցու կողմից, բայց գոնե բանակցային առումով շատ ավելի շահեկան դիրքեր կլինեն, եթե այդ բանակցությունն իր վրա վերցնի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ եկեղեցու սրբազան հայրերից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան