Մամուլ 1 տարի առաջ - 09:23 11-06-2025

Խռովել է եւ ժողովին չի գնացել․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է ․Հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։ Նիստը տեղի է ունեցել կառավարության նիստերի դահլիճում: Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել: Այդ թվում` դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ «ծառայություններ» է մատուցել ՔՊ-ականներին։

Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նրա վարույթում են քննվել քաղաքական կոչվող որոշ գործեր, օրինակ՝ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը: Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Լեւոն Քոչարյանը, Տիրան Խաչատրյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվ համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի